2021 Հուն 08, Ուրբաթ
Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:
Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ, երբ պլանավորված է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ հերթական այցը, ապա հարկ է ընդունելության չգնալ, այլ կապվել բժշկի հետ: Հավանաբար, կամ այցի ժամանակը կտեղափոխվի, կամ կընտրվի անվտանգ մի վայր, որտեղ հնարավոր կլինի հանդիպել բժշկին:
Եթե հիվանդության ժամանակ արտահայտվում են ավելի ծանր ախտանշաններ, կամ, եթե առողջացումը ձգձգվում է, դա կարող է ավելի լուրջ հիվանդության նշան լինել: Ախտանշանների առկայության դեպքում պետք է կապվել ընտանեկան բժշկի հետ, ծանր դեպքերում՝ կանչել շտապօգնություն և անպայման բժշկին տեղեկացնել հղիության առկայության մասին:
Արդյո՞ք COVID-19-ով հիվանդ հղի կինը պետք է ծննդաբերի կեսարյան հատումով:
Ծննդալուծման ձևը որոշվում է՝ ելնելով հղիի և պտղի առողջական վիճակից: Մինչև այժմ եղած սահմանափակ տվյալներից ելնելով, հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք ծննդաբերությունից առաջ և հետո վիրուսը կարող է անցնել պտղին:
Արդյո՞ք երեխան առանձնացվում է մորից, եթե նրա մոտ ախտորոշվել է COVID-19:
COVID-19-ի կասկածով բոլոր հղիներին ծննդաբերելու համար ծննդատուն ընդունվելիս կատարվում է COVID-19-ի հանդեպ թեստ:
Եթե հղիի մոտ ախտորոշված է COVID-19, ապա վճիռներն ընդունվում են` ելնելով ծննդկանի վիճակից:
Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե մոր մոտ COVID-19-ով վարակված լինելու կասկած կա:
Մինչ այժմ ապացուցված չէ, որ COVID-19 վիրուսն անցնում է կրծքի կաթով և վարակում երեխային: Կերակրելիս, վարակման տեսակետից, ավելի վտանգավոր է մոր շատ մոտիկ շփումը երեխայի հետ: Երբեմն կրծքով կերակրել թույլատրվում է COVID-19-ով հիվանդ այն մայրերին, որոնց մոտ բացակայում են ցայտուն ախտանշանները, կամ դրանք թեթև են արտահայտված: Եթե կերակրող մայրը կրծքով կերակրելու ժամանակ հիվանդանում է COVID-19-ով, ապա խորհուրդ է տրվում շարունակել կերակրումը` պահպանելով հիգիենայի կանոնները:
Կրծով կերակրմանը փոխարինող տարբերակ է կրծքի կաթը կթելը: Վիրուսային հիվանդության տարածումը նվազեցնելու համար գերադասելի է կաթը կթած տալ, որից առաջ պետք է ձեռքերն ու պտուկները լավ լվանալ տաք ջրով և օճառով:
Կրծքով կերակրումը շարունակելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ կրծքով կերակրման մասնագետի:
COVID-19-ի դեպքում նորածինները գտնվո՞ւմ են, արդյոք, մեծ վտանգի մեջ:
Ներկայում եղած տվյալների համաձայն, երեխաների վարակման վտանգը նույնքան մեծ է, որքան` մեծահասակներինը:
Գինեկոլոգները կազմել են այն նշանների ցուցակը, որոնք պետք է հաշվի առնել` երեխայի առողջության հսկողության ժամանակ:
Ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19:
Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ախտորոշվել է COVID-19 կամ կասկած կա, պետք է նրան առանձնացնել մյուս անդամներից:
Հիվանդը պետք է խստորեն պահպանի ձեռքերի հիգիենան՝ ձեռքերը հաճախ լվանալով տաք ջրով և օճառով: Հազալիս և փշտալիս անհրաժեշտ է անձեռոցիկով փակել բերանը և քիթը, տանը հաճախ խոնավ մաքրություն անել և օդափոխել: Հաճախ օգտագործվող մակերսները կարելի է նաև վարակազրկել:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»